Մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով տեխնիկական առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ավերվել են այդ երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ – ն մինչ օրս չի արձագանքել այդ կոչին, – հայտարարել է Ալիևը։