Ադրբեջանը գնել է իսրայելական արտադրության Sky Dew օդապարիկ՝ հրթիռներ և ինքնաթիռներ հայտնաբերելու համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Sky Dew-ի հիմնական առաքելությունն է հայտնաբերել թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ օդային սպառնալիքները, որոնք թռչում են ցածր բարձրության վրա՝ ապահովելով վաղ նախազգուշացում: Այդ նպատակով օդապարիկը համալրված է AESA (Active Electronically Scanned Array) ռադարով, որն ունակ է մեծ հեռավորության վրա գտնվող առարկաներ հայտնաբերել։
Օդապարիկը կարող է շարունակական հսկողություն իրականացնել մի քանի օրվա ընթացքում և ունակ է հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։