«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել»,-այս մասին, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք շփվել ենք: Մեր ժողովուրդների բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։
Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2023 թվականը, այնպես էլ այս տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակում։
«Մեր դաշնակցային փոխգործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Սա նաև կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։