«Միասին կհարստանանք ու կերջանկանանք». Պեսկովը՝ հայ ժողովրդին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, նպաստները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։

«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են», – ասել է Պեսկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել