ԿԽՄԿ ներկայացուցիչները փետրվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին

Փետրվարի վերջին Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են այն հայերին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների, ձերբակալվածների հետ եղել են անհատական ​​հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։

«Կարմիր խաչը, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: Կազմակերպությունը նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապերն իրենց ընտանիքների հետ: Կարմիր խաչի ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորող (ադրբեջանական) կողմի հետ»,- հայտնում են կազմակերպությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել