Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել ՀՀ–ից մատակարարված ձկնկիթում

Ռոսսելխոզնադզորը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում։ Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և  սառեցված ձկնկիթի մատակարարումները:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես դադարեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վլադիկավկազի բնակիչը ստացել է կերակրափողի այրվածք, որը ենթադրաբար առաջացել է «Ջերմուկ» խմելու հետևանքով (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։

«Ջերմուկ» ընկերությունը բացառել է շշի մեջ քացախաթթվի առկայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել