80 տարեկան հասակում՝ փետրվարի 23-ին, մահացել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը․ այս մասին հայտնում է ՌԴ Գերագույն դատարանը։
«Վ.Մ.Լեբեդևը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 14-ին Մոսկվայում։
1968 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Մ.Վ.Լոմոնոսովի անվան իրավագիտության ֆակուլտետը։
1970 թվականի դեկտեմբերի 13-ին ընտրվել է Մոսկվայի Լենինգրադսկի շրջանային դատարանի ժողովրդական դատավոր։ 1977-ին Վ.Մ.Լեբեդևը ղեկավարել է Մոսկվայի Ժելեզնոդորոժնի շրջանի ժողովրդական դատարանը: 1984 թվականին նշանակվել է Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահի տեղակալ, իսկ 1986 թվականին՝ Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ։
1989 թվականի հուլիսին Վ.Մ.Լեբեդևն ընտրվեց Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ։ Նա անգնահատելի ներդրում է ունեցել ներպետական դատական համակարգի հզորացման ու զարգացման, անկախ դատական իշխանության սահմանադրական և օրենսդրական հիմքերի ձևավորման, դատական համայնքի մարմինների ձևավորման գործում։ Վյաչեսլավ Միխայլովիչը հատուկ ուշադրություն է դարձրել դատական պրակտիկայի միատեսակության ապահովմանը, քրեական օրենսդրության մարդկայնացմանը, արդարադատության հրապարակայնության, դրա մատչելիության և սոցիալական ուղղվածության բարձրացմանը։
Վ.Մ. Լեբեդևը միշտ աչքի է ընկել պետական մտածողությամբ և իր կյանքի գործի՝ Արդարության համար բարձր պատասխանատվության զգացումով։ Նա արդար, ուշադիր, խորը և նրբանկատ անձնավորություն էր, յուրահատուկ անձնավորություն, որը միավորում էր հաստատակամությունն ու զգայունությունը, ճշգրտությունն ու արձագանքողությունը, իմաստությունը և խորաթափանցությունը:
Վյաչեսլավ Միխայլովիչ Լեբեդևը հավերժ կմնա իր ընկերների և գործընկերների հիշողության մեջ՝ որպես ականավոր պետական գործիչ։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի աշխատակազմը անկեղծ ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Միխայլովիչ Լեբեդևի ընտանիքին և ընկերներին»,-հաղորդում է ՌԴ Գերագույն դատարանը։