ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են`
ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը,
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը,
ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Համլետ Գրիգորյանը:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի` 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Եսայանը:
Իրավաբան.net