Ռուսական զորքերը Լեհաստան կարող են ուղարկվել միայն այն դեպքում, եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ժամանակ ամերիկացի լրագրողը Պուտինին հարցրել է, թե արդյոք նա պատկերացնում է մի սցենար, որտեղ Մոսկվան ռուսական զորքեր կուղարկի Լեհաստան։
«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ, որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում, ոչ մի տեղ: Ինչո՞ւ է դա մեզ պետք: Մենք ուղղակի շահեր չունենք, պարզապես սպառնալիքներ», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինան Լեհաստանի հետ պլանավորում է մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն։