Տեսանյութը՝ Telegram-ում։
Ստամբուլում, Արդարադատության պալատի մոտ Երևանի ժամանակով 12:46-ին երկու հոգի կրակ են բացել դատարանի մուտքի մոտ:
Հաղորդվում է, որ կրակոցներից հետո շենքի մոտ գտնվող մարդկանց շրջանում խուճապ է սկսվել։ Շատերը սկսել են փախչել, ոմանք պառկել են գետնին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ներկա պահին շենքը շրջափակված է ոստիկաններով, մուտքերն ու ելքերը փակ են, ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։ Միջադեպի վայր է ժամանել Ստամբուլի գլխավոր դատախազը։ Իշխանությունները կատարվածի վերաբերյալ հետաքննություն են սկսել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան Արդարադատության պալատի մոտ տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։
«Այսօր փորձ է արվել ահաբեկչություն իրականացնել Ստամբուլի Չաղլայանի դատարանի շենքի մոտ գտնվող անցակետում: Պարզվել է, որ հարձակվողները՝ Է.Ե.-ն և Պ.Բ.-ն, սպանվել են: Նրանք «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության (արգելված է Թուրքիայում) անդամներ են։ Վեց մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, վիրավորվել է»,- գրել է նա X-ում։