Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետի հայտարարությունն արվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման գործընթացից ուշադրությունը շեղելու նպատակով, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից կոչ է արել հայկական կողմին վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող հավակնություններին, մինչ այժմ Հայաստանը գործնական քայլեր այս ուղղությամբ բան չի ձեռնարկել»,- նշել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել