Ով է դառնալու Վրաստանի նոր վարչապետը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտնել է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո Վրաստանի վարչապետի պաշտոնում քննարկվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թալակվաձեի խոսքով, արդեն հաստատվել է, որ Կոբախիձեն դիտարկվում է Վրաստանի վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ լքում է պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել