Իրակլի Ղարիբաշվիլին լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2021 թվականի փետրվարից։
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2021-ից 2024 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջ ձեռքն էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակ, որը երկիրը ղեկավարում է 2012 թվականից։
Սկզբում Ղարիբաշվիլին ղեկավարում էր ՆԳՆ-ն, ապա 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինեց անձամբ Իվանիշվիլիին՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2015 թվականի վերջ։ Ղարիբաշվիլին այնուհետև դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը (31 տարեկան)։