Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել

Ստամբուլում երկու անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի Սարըյեր քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա: Այս մասին հայտնում է Sabah-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ լայնածավալ հետաքննություն է սկսվել: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը», — հայտարարել է նա։

Նշվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, մեկին փրկել չի հաջողվել: Ընդհանուր առմամբ, եկեղեցում ծառայության ընթացքում եղել է մոտ 50 մարդ, ճշտում է պարբերականը։

Հարձակման դրդապատճառներն այս պահին հայտնի չեն։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնության բրիգադները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել