ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի կողմից ականապատման քարտեզների փոխանցումն Ադրբեջան

Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։

Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելու հարցում։

«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է անհայտ կորածների որոնման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  հայտնել էր Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել