Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Թունջելի նահանգում՝ երկրի արևելքում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղետների կառավարման վարչությանը (AFAD):

«X» սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 16:28-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Փիլյումուրի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,7 կմ խորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել