Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) 2024 թվականի հունվարի 1-ից նախագահելու առթիվ՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը հունվարի 1-ից Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները: Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին: Իհարկե, մենք նրանց կցուցաբերենք անհրաժեշտ օգնություն»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։