ՌԴ նախագահը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

«Վաղը տեղի կունենան նախագահ Պուտինի աշխատանքային այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա», – ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել