Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Բայրամովի խոսքով՝ «խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար պայմանները ստեղծված են»։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացումը՝ որպես երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։