Ռուսական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ սկսելիս։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ամսվա հենց վերջին, ավանդույթի համաձայն, Սուրբ Ծննդյան տոների սկզբին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ ակնկալում ենք Իլհամ Ալիևի մասնակցությունը, ինչպես և եղել է անցած տարիներին»,- ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ղեկավարը։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։