Նոր տուգանքներ են սահմանվել մարդու արյան դոնորության, մարդու վերարտադրողական իրավունքները խախտելու և այլ դեպքերի համար

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներում։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգիրքը լրացվել է 47.29, 47.30, 47.31, 47.32 հոդվածներով, որոնք ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 1-ից։

Հոդված 47.29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը

1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո` մեկ օրացուցային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով չիրազեկելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 50․000-80․000 դրամի չափով:

2. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրազեկելու համար պատասխանատու անձ չսահմանելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` հոգեբուժական կազմակերպության տնօրենի նկատմամբ` 30․000 դրամի չափով:

3. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման կամ դուրսգրման պահանջները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:


Հոդված 47.30. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

1. Դոնորին տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

2. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

3. Արյան և դրա բաղադրամասերի պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

4. Արյան բաղադրամասերի պատրաստման պահանջները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում`100․000-150․000 դրամի չափով:

5. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման կամ ներմուծման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

6. Դոնորական արյան պատրաստուկների արտադրության կամ շրջանառության պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

7. Դոնորին տրվող արտոնությունների պահպանման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

8. Արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

9. Արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

10. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:


Հոդված 47.31. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելը

1. Սեռաբջիջների և սաղմի պահպանման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

3. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դոնորության պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000-150․000 դրամի չափով:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և (կամ) դրանց պահպանման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 150․000-200․000 դրամի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:


Հոդված 47.32. Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելը

1. Փոխպատվաստման օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու կամ փոխպատվաստման պահանջները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 400․000 դրամի չափով:

2. Օրգանների կամ հյուսվածքների դոնորների կամ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման կամ օգտագործման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200․000-600․000 դրամի չափով:

3. Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը`  առաջացնում է տուգանքի նշանակում` 400․000-1․000․000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել