Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժօգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը

Փոփոխություններ են կատարվել Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատելու մասին» հրամանում։

Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ից։

Այս հրամանով սահմանված է

1) բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելված 1-ի.

2) բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելված 2-ի:

Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ` 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),

4) սուր շնչառական անբավարարություն`

ա. սուր հիպօքսեմիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PaO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյունից պակաս), կամ

բ. սուր հիպերկապնիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PaCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն և ավելի), բացառությամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առկայության պարագայում, կամ

գ. կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն ԹՔՕՀ-ի առկայության պարագայում,

4.1) սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության «կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն» համարել սույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված ցուցանիշներից երկու և ավելի պարբերություններում նշված ցուցանիշների միաժամանակյա առկայությունը`

ա. շնչառության հաճախականություն >24/1 րոպեում և/կամ օժանդակ շնչառական մկանների ընդգրկում,

բ. գիտակցության մակարդակի խանգարումների առկայություն,

գ. զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը (SpO2) 88-ից 92% FiO2 >/=40% պայմաններում,

դ. զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշումը (PaCO2) >60 միլիմետր սնդիկի սյուն (ինչպես նաև բարձր ելակետային մակարդակից),

ե. ացիդոզի առկայություն (pH < p=””>

5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,

6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,

8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,

9) տարբեր տեսակի էմբոլիաներ,

10) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ,

12) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

13) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

14) ցրտահարություն` 3-րդ աստիճանի,

15) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ` 1-ին աստիճանի` մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի` մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ` մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով:

2. Այլ հիվանդություններ և վիճակներ`

1) հոգեշարժական գրգռված վիճակներ,

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

6) հեմոֆիլիա,

7) ապլաստիկ անեմիա,

8) միելոդիսպլաստիկ համախտանիշ,

9) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,

10) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ` սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),

12) իշեմիկ ինսուլտ` գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում,

13) սիֆիլիսի բոլոր ձևերը,

14) աորտայի անևրիզմայի շերտազատում` աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակներում:

3. Վարակիչ հիվանդություններ`

1) ժանտախտ,

2) տուլարեմիա,

3) սիբիրյան խոց

4) դիֆթերիա,

5) կապույտ հազ և հարկապույտ հազ,

6) փայտացում,

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,

8) կատաղություն,

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10) մալարիա,

11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ),

12) թռչնագրիպ,

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15) բոտուլիզմ,

16) քութեշ (բարդացած ձևերը),

17) մենինգոկոկային վարակ,

18) առաջնային սուր մենինգիտներ,

19) այլ բակտերիային հիվանդություններ,

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21) կարմրուկ (բարդացած ձևերը),

22) կարմրախտ (բարդացած ձևերը),

23) սուր վիրուսային հեպատիտներ,

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25) վարակային մոնոնուկլեոզ,

26) առաջնակի սուր բրուցելյոզ,

27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28) խոլերա,

29) որովայնային տիֆ և պարատիֆ,

30) այլ սալմոնելոզային վարակներ,

31) շիգելյոզ,

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը,

34) լեպտոսպիրոզ,

35) լեպրա (բոր),

36) լեգիոներների հիվանդություն,

37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն,

38) բնական ծաղիկ,

39) լեյշմանիոզ,

40) ատիպիկ թոքաբորբ,

41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ,

42) խլնախտ, մելիոիդոզ,

43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV),

44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:

Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը

1. Շիճուկային հիվանդություն

2. Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի)` միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը

3. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով

4. Գլխուղեղի ինսուլտներ` բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 12-րդ և 2-րդ կետի 12-րդ ենթակետերով սահմանված դեպքերի

5. Սրտամկանի սուր ինֆարկտ` բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 11-րդ և 2-րդ կետի 11-րդ ենթակետերով սահմանված դեպքերի

6. Սուր երիկամային անբավարարություն

7. Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն

8. Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում

9. Պնևմաթորաքս (սպոնտան և վնասվածքային) վիրահատությամբ ավարտված դեպքերը` բացառությամբ միայն պունկցիայով ավարտված դեպքերի

10. Սեպսիս` արյան ցանքսով հաստատված

11. Տարածուն պերիտոնիտ

12. Խոռոչավոր օրգանների թափածակում (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ

13. Օղակված ճողվածք` միայն մարզային բժշկական կազմակերպություններում

14. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ` բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի

15. Ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ

16. Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ծղիկոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք)

17. Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ

18. Թափանցող վնասվածքներ` կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով

19. Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)` բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 13-րդ կետի

20. Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ և պակաս)

21. Արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա

22. Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ, բացառությամբ էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժման,

23. Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց

24. Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ բուժում

25. Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների (Հոջկինյան և Ոչ Հոջկինյան լիմֆոմաներ) քիմիաթերապևտիկ բուժում

26. Միկրոսպորիա և տրիխոֆիթիա

27. Պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա

28. Բշտային մաշկախտեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել