ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:
«Վիրավորը եղել է ոստիկան, նա վիրավորվել է օգնություն ցուցաբերելիս»,-ասաց ռեկտորի խորհրդականը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: