Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից. ԵՊՀ

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը։

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Քնար Միսակյանը հայտնել է նաև, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր։ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել