Հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում

Հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապ օգնությունը։ Այս մասին դեպքի վայրից փոխանցում է ականատեսը։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություն այս պահին առկա չէ։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել