Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի, շտապ օգնության ծառայությունները, անհետաձգելի բուժօգնությունը, հոգեբուժությունը, տուբերկուլոզը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդությունները, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունը, ուռուցքաբանությունն ուվերակենդանացման միջոցառումները բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում անվճար և արտոնյալ պայմաններով:
Iravaban.net-ը հայտնում է, որ դա կարգավորվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» ՀՀ օրենքով (1996թ)։
Նշենք նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները սահմանված ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման հավելված N 1-ով: