Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Անյա Հարությունյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ երրորդ անգամ է տեղահանվում։
«Վաղուհաս գյուղից տեղահանվել ենք 1992 թվականին, տեղափոխվեցինք Հայաստան, մեկ տարի մնացինք Հայաստանում, գյուղը ազատագրեցին, վերադարձանք։ Մեկ անգամ էլ 2020 թվականին տեղահանվեցինք։ Վերջին անգմա էլ տեղահանվեցինք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Սկզբում գնացինք Ստեփանակերտ, մի քանի օր մնացինք։ Սեպտեմբերի 25-ին տեղահանվեցինք Հայաստան»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ երեք տարի ապրել են վախով, բայց ինչպես բոլոն այնպես էլ իրենք, ապրել են իրենց տանը։
Նա հիշում է, որ երբ սեպտեմբերի 19-ին թշնամին սկսեց հերթական ագրեսիան, իրենք ոտքով, անտառների միջոցվ իրենց գյուղից փախել են կողքի գյուղ։
«Մեզ բեռնատարով տեղափոխեցին Ստեփանակերտ, մի քանի օր մնացել ենք նկուղներում, առանց լույս, առանց ջուր, ոչինչ չկար։ Ստեփանակերտի բնակիչները մեզ ամեն ինչ տվել են։ Հետո տեղափոխվեցինք Հայաստան, երեք օր ճանապարհ ենք եկել։ Որ հասանք Գորիս մեզ լավ դիմավորեցին, արկղերով քաղցրավենիք տվեցին»,-ասաց տիկին Անյան։
Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման տարբերակը սուտ է։
«Դա լրիվ սուտ հարցեր է։ Որ գյուղ չկա, մարդ չկա, բնակիչ չկա, ինտեգրվես ո՞ւր գնաս»,-նշեց նա։
Տիկին Անյան ասում է, որ իրենք զոհվածի ընտանիք են, ոչինչ չունեն, տուն չունեն։
«Ոտաբոբիկ փախել ենք, ոտքով եկել։ Ամեն ինչ թողել ենք, տներ, մեքենաներ, անասուններ։ Խանութ ենք ունեցել։ Ստեփանակերտում մեզ մի հողաթափ են տցել, հագել ենք, եկել»։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան