Իսրայելական բանակը հաղորդել է Գազայի հատվածի խորքում ՀԱՄԱՍ-ի հետ կատաղի մարտերի մասին

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության արմատականների հետ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի խորքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակը նաև հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հենակետի վրա անկլավի հյուսիսային մասում։ «Բացի այդ, [իսրայելական] ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայաններ, դիտակետեր և առգրավել բազմաթիվ զինատեսակներ», – նշվում է տեքստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել