Պուտինը նշել է՝ որն է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանալին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում երբեք եսասիրական չի եղել, խնդրի լուծման բանալին պաղեստինյան պետության ստեղծումն է։

«Մեր մոտեցումներում Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի եղել շահագրգռվածություն, ինտրիգ կամ երկիմաստություն», – ընդգծել է Պուտինը Դաղստանի իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ։

«Մենք մեր դիրքորոշումը բացահայտ հայտարարել և հայտարարում ենք, այն տարեցտարի չի փոխվում՝ հակամարտության կարգավորման բանալին ինքնիշխան, անկախ, լիարժեք պաղեստինյան պետության ստեղծման մեջ է»,- հիշեցրել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ այդ մասին բացահայտ, ազնվորեն և մեկ անգամ չէ, որ խոսել են ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել