«Անցած գիշեր Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները հրահրվել են սոցիալական ցանցերի միջոցով, հատկապես Ուկրաինայի տարածքից՝ արևմտյան հետախուզական գործակալությունների ձեռքով»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը իր հովանավորների ղեկավարությամբ փորձում է ջարդեր կազմակերպել Ռուսաստանում։
Պուտինը մարզերի ղեկավարների, ուժային կառույցների և հատուկ ծառայությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց երկրի սահմանադրական համակարգի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար կոշտ, ժամանակին և հստակ գործողությունների անհրաժեշտության վրա։
Նախագահը կարգադրել է ժամանակին քայլեր ձեռնարկել ազգամիջյան և միջկրոնական ներդաշնակությունը պաշտպանելու համար։