ՄԱԿ-ը դատապարտում է Դաղստանի Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններ կազմակերպածներին, ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Որքան ես հասկանում եմ, անվտանգության ուժերը և կառավարությունը կարգուկանոն են վերականգնել, բայց մենք միանշանակ դատապարտում ենք այն մարդկանց գործողություններն ու խոսքերը, ովքեր փորձել են գրոհել օդանավակայանը, ովքեր փորձել են մարդկանց որսալ միայն իրենց կրոնի պատճառով: Եվ մենք դատապարտում ենք հակասեմիտիզմի գործողությունները»,- ասել է Դյուժարիկը։