Իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիան

Իսրայելա-պաղեստինյան համակամարտության սրանցման և Իսրայելի հացեին Անկարայի կողմից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիայի տարածքը, հայտնում է Ermenihaber-ը։

Այդ մասին հայտնում են դիվանագիտական ​​աղբյուրները՝ մեկնաբանելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունը Թուրքիայից իսրայելցի դիվանագետներին հետ կանչելու վերաբերյալ։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռացած դիվանագետների թվում է նաև Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիայից հետ է կանչում դիվանագետներին՝ երկկողմ հարաբերությունները վերագնահատելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել