ԱՀԿ-ն հրաժարվել Է տարհանել հիվանդանոցները Գազայի հատվածից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  չի կարող տարհանել հիվանդանոցները Գազայի հատվածից: Այս մասին  ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկին Twitter):

«Մենք կրկնում ենք՝ անհնար է տարհանել հիվանդներով լի հիվանդանոցները՝ առանց նրանց կյանքը վտանգի ենթարկելու», — փաստել է ԱՀԿ ղեկավարը:

Նա հավելել է, որ խորապես մտահոգված է Գազայի հատվածում «Ալ Քուդս» հիվանդանոցի տարհանման սպառնալիքների մասին Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության հաղորդագրության կապակցությամբ: Ավելի վաղ նման պահանջով հանդես էր եկել իսրայելական կողմը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել