Գազայի հատվածում պատանդների թիվը, ըստ վերջին թարմացված տվյալների, կազմում է առնվազն 239։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Մենք հաղորդագրություններ ենք փոխանցել 239 առևանգվածների ընտանիքներին», – ասել է նա երեկոյան ճեպազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր 230 պատանդի մասին։