Ֆրանսիան դատապարտել է Իսրայելի հարձակումները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել պաղեստինյան բնակչության պաշտպանության համար՝ դատապարտելով հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։

«Ֆրանսիան Իսրայելի իշխանություններին կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը, հատկապես Սուսիայի բնակիչներին, որոնք անմիջական վտանգի տակ են»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Ֆրանսիան «խստորեն դատապարտում է հարձակումները, որոնք վերջին օրերին հանգեցրել են բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան», ասվում է հաղորդագրությունում։

«Իսրայելցի վերաբնակիչների կողմից պաղեստինյան բնակչության նկատմամբ բռնություններն ավելանում են: Դրանք անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- հավելել են ԱԳՆ-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել