Բայդենը նոր հեռախոսազրույց է ծրագրել Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կրկին կներկայացնի ԱՄՆ դիրքորոշումը Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողության անվտանգության հարցում: Սալիվանը նաև նշել է, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի իր բնակչությանը պաշտպանելու համար:

«Դա մեր սկզբունքն է, հենց դա ենք նրանց խորհուրդ տալիս»,- նշել է Բայդենի օգնականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել