2023 թվականին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4400 մարդ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը հայտնել է, որ 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4400 մարդ։ Միաժամանակ, ըստ նրա, ավելի քան 15 հազար մարդ արտերկրում ռուսաստանյան անձնագիր է ստացել․ «Այս տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվը համեմատելի է անցած տարվա տվյալների հետ. 2022 թվականի վերջին 4300 մարդ էր հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից»։

Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվն ամենաբարձրն էր վերջին երեք տարում (2020-ին՝ 3877 և 2021-ին՝ 4055)։ Սակայն 2019 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվը մի փոքր ավելի է եղել՝ 4356։

Դիվանագետը նաև հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել ՌԴ ԱԳՆ հաստատությունների աշխատակիցների արտերկրում ծնված 12,5 հազար երեխաների, գրում է «Կոմերսանտը»․ «Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 23,5 հազար և 13,6 հազար մարդ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել