Աթենքի եկեղեցիներից մեկում երիտասարդ է ձերբակալվել․ ձերբակալության պահին նա բղավել է «Ալլահ աքբար»

Հունաստանում Սուրբ Պանտելեյմոնի եկեղեցում դանակով և Ղուրանով բերման են ենթարկել մի սիրիացու, որ ձերբակալության ժամանակ սկսել է բղավել «Ալլահ աքբար», հայտնում է «Proto Theme» լրատվական պորտալը, փոխանցում է  РИА Новости-ն։
Եկեղեցին գտնվում է Աթենքում՝ Ազգային հնագիտական ​​թանգարանի մոտ։

«Եկեղեցու պահակը նկատել է, որ տղամարդը տարօրինակ է վարքագիծ ունի, այդ մասին հայտնել է ոստիկանություն և խնդրել ստուգել կասկածելի տղամարդուն: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տղամարդը դիմադրել է և սկսել բղավել «Ալլահ աքբար»։ Նրա մոտ եղել է ուսապարկ, որի մեջ դանակ ու Ղուրան են գտել»,- հայտնում է պորտալը։

Նշվում է, որ ձերբակալվածը 24-ամյա սիրիացի է։ Նախկինում նրան կալանավորել էին եկեղեցի մտնելու և Ղուրանը կարդալու համար։ Նախկինում երիտասարդը հոգեբուժական փորձաքննություն է անցել, սակայն դրա արդյունքներով նրան կալանավորելու անհրաժեշտությում չի եղել։

«Տղամարդուն տեղափոխել են տեղի ոստիկանական բաժանմունք, հետաքննությունը շարունակվում է»,- հայտնում է պորտալը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել