Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին

Իսրայելը հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ Թուրքիայից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանը ևս հետ է կանչվել։

Իսրայելի հանրային հեռուստառադիոընկերությունն էլ իր հերթին է հայտնել, որ Թուրքիայից բացի, մերձավորարևելյան մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները դադարեցնում են գործունեությունը՝ անորոշ ժամանակով։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանատներ են փակվել  Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկոյում, Թուրքիայում։ Նշվում է, որ պատճառը տվյալ երկներում հակաիսրայելական բողոքի ակցիաներն ու ցույցերն են, իսկ դիվանագետները հետ են կանչվել անվտանգության նկատառումներից ելնելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել