ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելի և Գազայի միջև երկշաբաթյա հումանիտար հրադադարի կոչ է արել:
«Ես կոչ եմ անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել մոտ երկու շաբաթով»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Գուտերեշը նաև նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների շտապ առաքում Գազայի հատված: