Գազայի հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել

Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Al Jazeera–ն։

«Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,- հեռուստաալիքին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Ըստ լրատվամիջոցների՝ հիվանդանոցի շենքն օգտագործվել է նաև որպես ապաստան Գազայի հատվածի հյուսիսից ժամանածների համար։

Նշենք՝ իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հետաքննում են միջադեպը։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել