Ադրբեջանը երբեք չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները. Բայրամով

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։

Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը Բերբոքին ասել է, որ Ադրբեջանի դեմ «շարունակվող զրպարտչական արշավը և ենթադրյալ «էթնիկ զտումների» անհիմն մեղադրանքները»   (չակերտները՝ Iravaban.net-ի)  Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) տարածաշրջանի հայ բնակիչների նկատմամբ «Հայաստանի և մի շարք երկրների քաղաքական մանիպուլյացիաների բաղկացուցիչ մասն են կազմում» (չակերտները՝ Iravaban.net-ի) ։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը «երբեք չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները, ինչը հաստատվել է ոչ միայն տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, այլև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել