Արցախից բռնի տեղահանված Ռենան երեխաների հետ, որոնցից մեկը 3 ամսական է, գիշերը մնացել են անտառում

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ռենա Աղաջանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ իր ընտանիքը բնակվել է Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում։

Նա հիշում է, թե թշնամին ինչպես է սեպտեմբերի 19-ին սկսել հերթական ագրեսիան։

«Շատ ահավոր էր, միանգամից սկսվեցին կրակոցները։ Մենք այդ գիշեր մնացինք անտառում, երեխաների հետ։ Առավոտյան գնացինք Առաջաձոր գույղ, այնտեղից էլ մեզ տարել են Ստեփանակերտ»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վառելիք չի եղել, որ իրենք ավելի շուտ տարհանվեին։ Մի կերպ հայթհայթել են և դուրս եկել՝ ամեն ինչ թողնելով այնտեղ։

«Տուն ենք թողել, մեքենա ենք թողել, ամեն ինչ թողել ենք։ Մի կերպ երեխաներին ենք հասցրել հանել։ Ճանապարհներին հանդիպել ենք ադրբեջանցիների»,-ասաց Ռենան։

Նա ընդգծում է, որ ադրբեջանի առաջարկած ինտեգրման տարբերակով իրենք չէին կարող ապրել այնտեղ․ «Թուրքի հետ ո՞նց ապրես»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել