Իսրայելը լայնածավալ հարձակման է անցնում. Իսրայելի ՊՆ

Իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հանել եմ բոլոր սահմանափակումները, մեզ մոտ վերականգնվել է վերահսկողությունը Իսրայելի տարածքի նկատմամբ, և մենք անցնում ենք լայնամասշտաբ հարձակման», – ասել է նախարարը սահմանից ոչ հեռու իսրայելցի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։

Դիմելով զինվորականներին՝ Գալանտն ընդգծել է, որ նրանց վրա մեծածավալ խնդիրներ են դրվելու։

«Այստեղ դուք հնարավորություն կունենաք փոխել իրականությունը: ՀԱՄԱՍ-ը փոփոխություն էր ուզում Գազայում, ամեն ինչ կփոխվի 180 աստիճանով, քան իրենք սպասում էին: Նրանք կզղջան այս պահի համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել