Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն ասել է, որ Գազայի հատվածը կանգնած է հումանիտար աղետի առաջ, և՛ սննդամթերքի, և՛ դեղորայքի առաքման համար անհրաժեշտ են անվտանգ միջանցքներ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնում է WAFA-ն։
« Գազայի հատվածում մեր բնակչությանը հումանիտար աղետ է սպասվում՝ չորրորդ օրն անընդմեջ շարունակվող օկուպացիայի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Շթայեն կոչ է արել բացել անվտանգ միջանցքներ Գազայի հատված սննդամթերքի և դեղորայքի տեղափոխման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն էին դեմ արտահայտվել Գազայի շրջափակմանը։ Նրանք կոչ են արել հումանիտար միջանցքներ բացել և թույլատրել բոլորին տարհանվել, ովքեր ցանկանում են լքել հակամարտության գոտին։