Լիբանանի տարածքից Իսրայելը ենթարկվել է նոր հրթիռակոծումների

Իսրայելական բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ մոտ 15 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից, չորսը որսացել են, իսկ 10-ն ընկել է բաց տարածքներում։

«Իսրայելի հյուսիսում արձակումների մասին նախնական տեղեկություններից հետո մոտ 15 հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից: Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է չորս հրթիռի արձակում: Արձակված հրթիռներից տասը ընկել են բաց տարածքներում», – ասվում է բանակի տելեգրամյան ալիքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել