Շոլցի կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել ընտրություններում

Գերմանիայի խոշորագույն դաշնային նահանգներում՝ Բավարիայում և Հեսսենում տեղի են ունեցել տեղական խորհրդարանի ընտրություններ, որոնցում կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը ռեկորդային ցածր արդյունքներ է գրանցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Բավարիան և Հեսսենը Գերմանիայի ամենամեծ և ամենաբարգավաճ դաշնային նահանգներն են, որտեղ բնակվում է գերմանացի ընտրողների մոտ մեկ քառորդը: Գերմանիայում կա 16 դաշնային նահանգ, որոնցից յուրաքանչյուրն ունի խորհրդարան (տարածաշրջանների մեծ մասում դրանք կոչվում են Լանդտագ)։ Մի քանի տարին մեկ անցկացվող ընտրությունների արդյունքներով ձևավորվում է մարզային կառավարություն։

Նշված երկու դաշնային նահանգներում հաղթել են Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և նրա քույր կուսակցության՝ Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողականները, որոնց թեկնածուներն արդեն ղեկավարում էին տարածաշրջանային կառավարությունները:

Այդուհանդերձ էականն այն չէ, որ հաղթել են ներկայիս շրջանների ղեկավարները, այլ այն, թե ինչպես են պարտվել «լուսացույցների կոալիցիայում» ընդգրկված կուսակցությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել