Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում շենքի գնդակոծման, ասվում է ստորաբաժանման հայտարարության մեջ։ Գրում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը, Թել Ավիվում հնչում են օդային ազդանշաններ, լսվում են պայթյուններ, լսվում է հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի ձայները։
——————
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։
Տեսանյութը՝ մեր Telegram ալիքում։