Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում և Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ

Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում և Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ և հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու պաղեստինա-իսրայելական հակամարտության դեէսկալացմանը։ Այս մասին ասված է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ թուրքական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման հարցում, քանի դեռ լարվածությունը չի սրվել ամբողջ տարածաշրջանում։

Այդ կապակցությամբ մենք շարունակում ենք ինտենսիվ շփումները շահագրգիռ կողմերի հետ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

——————

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել