Ալիևը կոչ է արել ՌԴ-ին բանակցել Արցախում խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ․ Պուտին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին կոչ է արել երկկողմանի հիմունքներով բանակցել Ղարաբաղում (Արցախ՝ խմբ․)  խաղաղապահների կարգավիճակի շուրջ, ինչին համաձայնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում, փոխանցում է РИА Новости-ն։

«Հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Ալիևը մոտեցավ ինձ և ասաց՝ «Դե, տեսնում եք, բոլորը ընդունեցին, որ Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․)  մերն է։ Ձեր զինվորականները մեր տարածքում են, եկեք հիմա պայմանավորվենք նրանց կարգավիճակի շուրջ՝ երկկողմ հիմունքներով»: Դե, վարչապետ Փաշինյանը հաստատեց դա՝ ասելով՝ «Այո, հիմա  ձեզ պետք է բանակցել երկկողմ հիմունքներով»»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել Արցախ  ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո։

«Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․) ճանաչվեց  որպես Ադրբեջանի մաս»,- ասել է ՌԴ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել